Թերապիա
Վեգետաանոթային դիստոնիա. armeniamedicalcenter.am

Վեգետաանոթային դիստոնիան (ՎԱԴ) տարբեր գործոնների ազդեցության արդյունքում զարգացած համախտանիշ է: Այն բնորոշվում էսիրտ-անոթային համակարգի վեգետատիվ դիսֆունկցիայով, ներքին օրգանների գործունեության տարբեր խանգարումներով:
Նույնիսկ առողջ մարդկանց մոտ լինում են շրջաններ, երբ դիտվում է անքնություն, թուլություն, գրգռվածություն, արագ հոգնելիություն: Եթե դրանց պատճառը ավիտամինոզը (վիտամինային քաղց) և գերհոգնածությունն են, ապա հանգստի, վիտամինների ընդունման արդյունքում երևույթներն անցնում են: Սակայն դրանք կարող են լինել նաև վեգետաանոթային դիստոնիայի նշաններ:
Վեգետաանոթային դիստոնիան լուրջ խանգարում է, որից, առաջին հերթին, տուժում է վեգետատիվ նյարդային համակարգը, որը վերահսկում է արյան ճնշումը, շնչուղիների աշխատանքը, հորմոնների արտադրությունը, միզասեռական համակարգի ակտիվությունը, կյանքի նորմալ ռիթմը:
Հաճախ այն դիտվում է 7-8 տարեկան դպրոցականների, դեռահասների մոտ, ընդ որում, աղջիկների մոտ արտահայտվում է առավել հաճախ:
Պատճառները
Փոքր տարիքի երեխաների մոտ պատճառը պերինատալ շրջանի ախտաբանություններն են (ներարգանդային հիպօքսիա), ծննդաբերական վնասվածքները և այլն: Վեգետատիվ դիսֆունկցիան այդ երեխաների մոտ արտահայտվում է մարսողական խանգարումներով (մեթեորիզմ, անկայուն կղանք, վատ ախորժակ), հուզական անհավասարակշիռ վիճակով, մրսածական հիվանդությունների հանդեպ հակվածությամբ:
Սեռական հասունացման շրջանում ՎԱԴ-ն արտահայտվում է սրտի շրջանի ցավերով, սրտխփոցով, արյան ճնշման տատանումներով, անհավասարակշիռ պահվածքով, վատ հիշողությամբ, կենտրոնացման թուլացմամբ, տագնապայնությամբ:
Մեծահասակների մոտ ՎԱԴ-ն ավելի է խորանում՝ կապված առկա քրոնիկ հիվանդությունների, ընկճախտի, սթրեսների, գլխի, ողնաշարի վնասվածքների, էնդոկրին հիվանդությունների, հորմոնալ փոփոխությունների հետ (հղիություն, կլիմաքս):
Ախտանշանները
- Գլխացավ,
- Գլխապտույտ,
- թուլություն,
- քրտնարտադրություն,
- ուշագնացություններ,
- աղմուկ` ականջներում,
- քնկոտություն,
- հուզական կտրուկ անկումներ,
- տագնապային գրոհներ,
- կպչուն վիճակներ,
- տագնապայնություն,
- սրտխփոց,
- մարմնի ջերմաստիճանի տատանումներ:
Սրտի կողմից լինում են նաև արտահայտված ցավ, ռիթմի խանգարումներ և այլ սրտային գանգատներ: Դիտվում է նաև մեթեոկախյալություն, փորկապություն կամ լուծ և փսխում:
Ախտորոշումը
Ախտանշանների բազմազանությունը մի կողմից դժվարացնում է ախտորոշումը, մյուս կողմից ենթադրում է ՎԱԴ-ի առկայությունը:
Իրականացվում են մի շարք հետազոտություններ՝ էլեկտրաէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ), սրտի էխոսրտագրություն՝ (ԷխոՍԳ), էլեկտրասրտագրություն (ԷՍԳ): Եթե ժխտվում են օրգանական հիվանդությունները, ախտորոշվում է ՎԱԴ:
Բուժումը
Անհրաժեշտ է, նախ, կարգավորել օրվա հանգստի, քնի (ոչ պակաս 8-9 ժամ) ռեժիմը, մարզվել, կոփել մարմինը՝ աերոբիկա, լող, վազք զբոսանք, կոնտրաստ ցնցուղ:
Հակացուցումների բացակայության դեպքում հարկ է իրականացնել գլխի, պարանոցի, ողնաշարի մերսումներ:
Սնունդը պետք է լինի առողջ՝ սպիտակուցների, վիտամինների և հանքանյութերի անհրաժեշտ քանակով:
Երբեմն նշանակվում է նաև դեղորայքային բուժում.
- հիպոտենզիվ պատրաստուկներ,
- բետա պաշարիչներ (հաճախասրտության ժամանակ),
- ստերոիդներ,
- հակաօքսիդանտներ (բջիջների քայքայումը կանխող պատրաստուկներ),
- արյան շրջանառությունը կարգավորող դեղեր,
- հակատագնապային դեղեր,
- հակադեպրեսանտներ:
Տագնապայնության և հոգեկան խանգարումների դեպքում անհրաժեշտ է դիմել հոգեթերապևտի խորհրդատվության:

Կարդացեք նաև

Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...


Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...


Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...


Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...


Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...


Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...


Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...


Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...


«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...


Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...


Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...


Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...


Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...


Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն